«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՐՑԱԽԻ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ, հավատացե՜ք…
Արցախի ճակատագիրը չի կարող համարվել որոշված միայն այն պատճառով, որ փոխվել է տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը։ Պատերազմներն ու քաղաքական պայմանավորվածությունները կարող են փոխել սահմաններն ու իրողությունները, բայց չեն կարող վերացնել ժողովրդի արժանապատվության, անվտանգության, վերադարձի և սեփականության իրավունքները։
Խաղաղության պայմանագիրը և պատմական հաշտությունը նույնը չեն։ Չլուծված մարդկային և ազգային խնդիրների պայմաններում հնարավոր է հասնել ժամանակավոր համաձայնության, բայց դժվար է կառուցել կայուն և երկարատև խաղաղություն։
Ուստի Արցախի էջը ոչ միայն «փակված» չէ, այլև ի հեճուկս ամենատարբեր պաշտոնական մակարդակներով արվող հավաստիացումների, շարունակում է, իր անկանխատեսելի զարգացումներով հանդերձ, մնալ մեր ժամանակի ամենածանր ու չլուծված պատմական հարցերից մեկը»։

Leave a comment