Հայաստանը կստորագրի՞ ահաբեկչության կանխարգելման մասին արձանագրությունը

Քաղաքականություն

Հայաստանը կստորագրի՞ ահաբեկչության կանխարգելման մասին արձանագրությունը

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը կառավարությունը հնարավոր է հավանություն տա: Այն գործադիր մարմնի անդամներին կներկայացվի վաղը։ 

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման նպատակն է հասնել ավելի մեծ միասնության Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ:

 Ըստ հիմնավորման՝ արձանագրությամբ կամրապնդվի Կոնվենցիայի կողմերի ջանքերը կանխելու ահաբեկչությունը՝ որպես միջազգային խաղաղությանը, անվտանգությանը եւ քաղաքացիների բարեկեցությանը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկը, ինչպես ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների, այնպես էլ միջազգային համագործակցության միջոցով։

Ներկայումս Կոնվենցիայի 1-ին հոդվածով հստակ սահմանված չէ «ահաբեկչական հանցագործություն» հասկացությունը, հետևաբար, մի շարք հանցագործություններ, որոնք իրենց բնույթով կարող են համարվել ահաբեկչական, չեն ընկնում «ահաբեկչական հանցագործություն» շրջանակի մեջ: 

Արձանագրությունն արդեն իսկ ստորագրվել է ԵԽ անդամ 11 պետության եւ ԵՄ կողմից:

  Կոնվենցիայով ընդլայնվում է «ահաբեկչական հանցագործություն» սահմանման շրջանակը, միաժամանակ ապահովում է ավելի մեծ իրավական որոշակիություն ահաբեկչական հանցագործություններ համարվող գործողությունների համար: 

 Ակնկալվում է, որ արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա դիմակայել ժամանակակից եւ ապագա հակաահաբեկչական մարտահրավերներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանագրության ընդունումից հետո ահաբեկչության դեմ պայքարում ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ:

 

 

 

 

Leave a comment