Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու: Ընտրությունների հոկտեմբերի 25-ին են:
«Մեր կուսակցությունը լինելու ա… «Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության», – ասաց Առուշանյանը:
Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թունդ քննադատներից էր: 2021-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի դեմ պայքարող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում էր: Այդ ընտրություններից հետո կալանավորվեց ընտրակաշառք տալու մեղադրանքով: Գորիսի նախորդ ընտրություններին բանտից հաղթեց ՔՊ-ին: Ընտրողների 60 տոկոսը քվեարկել էր ընդդիմադիր Առուշանյանի օգտին:
Ինչո՞ւ է համաձայնել ՔՊ-ի ձևավորած դաշինքի թեկնածուն դառնալ: «Կառուցողական հարաբերություն ունենք, տենց, էդքանի մեջ, տենց ենք որոշել, որովհետև էս վերջին տարիները ցույց տվեցին, որ համատեղ աշխատանքը լավ է ստացվում՝ հօգուտ ժողովրդի», – նշեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: