ՌԴ–ն և Իրանը հաստատել են Հարավային Կովկասում «Հյուսիս – հարավ» միջանցքի զարգացման ծրագրերը

Բաժանորդագրվել

Հարցը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սոբհանիի հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը հաստատել են Հարավային Կովկասում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման պատրաստակամությունը, առաջին հերթին՝ «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հարցը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սոբհանիի հանդիպման ժամանակ։ Կողմերը դիտարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

«Հաստատվել է երկու կողմերի տրամադրվածությունը տարածաշրջանում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ, որոնք առաջին հերթին կապված են «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը շուրջ 7,2 հազար կմ երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է, որը կոչված է ապահովելու տրանսպորտային կապը Սանկտ Պետերբուրգի և հնդկական Մումբայ նավահանգստի միջև։

Միջանցքը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ ցամաքային արևմտյան և արևելյան, ինչպես նաև տրանսկասպյան, որը նախատեսում է երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օգտագործում։

Leave a comment