Պապոյանն ամրաններ արտադրող ընկերությունների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Պապոյանն ամրաններ արտադրող ընկերությունների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները, ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը, տուրքերի սահմանաչափերը, ինչպես նաև տեղական արտադրության զարգացմանն ու շուկայի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև ոլորտի առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

Leave a comment