Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է Երևանի մեկ վարչական շրջանում
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2026թ․–ի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ փետրվսրի 4-ին և 6-7-ը
- Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Արաբկիրում՝ փետրվարի 6-ին,
- Նոր Նորքում, Շենգավիթում և Կենտրոնում ՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: