Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

14.01.26 | 17:02






Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին, այս ռեժիմին, և նիկոլիզմի ռեժիմը կանաչ լույս ունի՝ լռեցնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա ավելացրեց, որ մեծ ակնկալիքներ չունի ո՛չ ԵԽ-ից, ո՛չ էլ արևմտյան կառույցներից.

«Ո՞ւր են իրավապաշտպանները, ժողովրդավարության ջատագովները։ Ի՞նչ է ասել Նարեկ Սամսոնյանը, որ այսօր կալանավորել եք, ի՞նչ են արել սրբազանները»։

Leave a comment