https://arm.sputniknews.ru/20260910/tsarukjani-azatutjan-sahmanapakumn-anmardkajin-dzevvov-e-arvel-pashtpanutjan-khvorhurd–106675119.html
Ծառուկյանի ազատության սահմանափակումն անմարդկային ձևով է արվել․ պաշտպանության խորհուրդ
Ծառուկյանի ազատության սահմանափակումն անմարդկային ձևով է արվել․ պաշտպանության խորհուրդ
Sputnik Արմենիա
Եվրոպական իշխող էլիտաների կողմից եվրոպական արժեքները դրվել են աշխարհաքաղաքական իրենց շահերի զոհասեղանի վրա։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T16:19+0400
2026-09-10T16:19+0400
2026-09-10T16:23+0400
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106670456_0:114:1216:798_1920x0_80_0_0_6489b0ff9cb0555a47198f48ae6ef7b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազատության սահմանափակումն այնպիսի անմարդկային ձևով տեղի ունեցավ, որ եթե ՄԻԵԴ-ն անդրադառնա այդ հարցին, միաշանակ Հայաստանի դեմ որոշում է կայացնելու։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» անդամ Էլինար Վարդանյանը։ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձավ նաև Ծառուկյանի ունեցվածքի նկատմամբ տեղի ունեցող գործողություններին։ Ըստ նրա՝ այն, ինչ այսօր կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ, ոչ միայն մեր երկրի ներքին խնդիրն է, այլև ազդում է ՀՀ-ի հեղինակության վրա։ Նրա խոսքով՝ այս նույն շեշտադրումները տեղին են նաև Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքում, ինչը խոսում է իշխանությունների կողմից որդեգրած կոնկրետ գործելակերպի մասին։ Հայաստանում գործում է ռեպրեսիվ մեխանիզմ, որն ավելի մեծ թափ է հավաքում։ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ 1 ոլորտը։«Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և հաշվեհարդար։ Կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է, և այստեղ գործ ունենք զուտ քաղաքական վրեժխնդրության հետ»,- ասուլիսում ասաց ԲՀԿ խոսնակը՝ նշելով, որ պաշտպանության խորհրդում ընդգրկված են հասարակական, քաղաքական գործիչներ ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից։Խորհրդի անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօր այնպիսի արժեքներ են ոտնահարվում, որ պատճառ են դառնում միավորվելու քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց, որովհետև ավելի մեծ ու կարևոր խնդիր կա, և այսօր լռելը նշանակում է համաձայնել, թույլ տալ, որ սա անընդհատ կրկնվի։Նա շեշտեց, որ իրենց պայքարը նաև Բաքվում պահվող հայ գերիների համար է, որոնք ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև հետապնդվում են էթնիկ պատկանելության համար և բանտարկված են իրենց հայրենիքը պաշտպանելու համար։Քաղաքական գործիչ, խորհրդի անդամ Բագրատ Եսայանն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներն իրականացվում են սինխրոնիզացված։«Պատահական չէ, որ ամենաշատը խոսվեց խուլ, կույր և համր ձևանալու եվրոպական վարքագծի մասին։ Եթե որևէ քաղաքական նշույլ ունեցող հետապնդում կամ քայլ ձեռնարկվեր նախորդ իշխանությունների կողմից, եվրոպական տարբեր դեսպաններ, դեսպանատներ, իրավապաշտպան կազմակերպություններ աղմուկ-աղաղակով կկոտրեին այն ժամանակվա իշխանության դռները»,- նշեց նա։Եսայանի կարծիքով՝ եվրոպական իշխող էլիտաների կողմից եվրոպական արժեքները դրվել են աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանի վրա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106670456_0:0:1216:912_1920x0_80_0_0_329a52d4b9422e60b2ff1dc1e46fbd5e.jpg.webp
գագիկ ծառուկյան
գագիկ ծառուկյան
Եվրոպական իշխող էլիտաների կողմից եվրոպական արժեքները դրվել են աշխարհաքաղաքական իրենց շահերի զոհասեղանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազատության սահմանափակումն այնպիսի անմարդկային ձևով տեղի ունեցավ, որ եթե ՄԻԵԴ-ն անդրադառնա այդ հարցին, միաշանակ Հայաստանի դեմ որոշում է կայացնելու։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» անդամ Էլինար Վարդանյանը։
«Մարդը բացում է տան դռները խուզարկության որոշմամբ եկածների առջև, բայց նրան գետնում են, որպեսզի բերման ենթարկեն և ձերբակալեն։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ իշխանություններն անընդհատ զբաղված են Գագիկ Ծառուկյանի բարի համբավի և արժանապատվության նսեմացման գործողություններով` իրենց ելույթներով և այլն»,- նշեց Վարդանյանը։
ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձավ նաև Ծառուկյանի ունեցվածքի նկատմամբ տեղի ունեցող գործողություններին։ Ըստ նրա՝ այն, ինչ այսօր կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ, ոչ միայն մեր երկրի ներքին խնդիրն է, այլև ազդում է ՀՀ-ի հեղինակության վրա։ Նրա խոսքով՝ այս նույն շեշտադրումները տեղին են նաև Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքում, ինչը խոսում է իշխանությունների կողմից որդեգրած կոնկրետ գործելակերպի մասին։ Հայաստանում գործում է ռեպրեսիվ մեխանիզմ, որն ավելի մեծ թափ է հավաքում։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ 1 ոլորտը։
«Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և հաշվեհարդար։ Կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է, և այստեղ գործ ունենք զուտ քաղաքական վրեժխնդրության հետ»,- ասուլիսում ասաց ԲՀԿ խոսնակը՝ նշելով, որ պաշտպանության խորհրդում ընդգրկված են հասարակական, քաղաքական գործիչներ ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից։
Խորհրդի անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօր այնպիսի արժեքներ են ոտնահարվում, որ պատճառ են դառնում միավորվելու քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց, որովհետև ավելի մեծ ու կարևոր խնդիր կա, և այսօր լռելը նշանակում է համաձայնել, թույլ տալ, որ սա անընդհատ կրկնվի։
«Այս խեղված պոպուլիզմն ու խեղված ժողովրդավարությունը, որ մեզ մատուցվում է, պետք է գար իբրև թե պաշտպանելու նման արժեքներ (մարդու իրավունքներ, և այլն– խմբ․)։ ԵԽԽՎ-ի արժեքների մեջ է, կարծեք թե, մտնում խոսքի ազատությունը, մարդկանց ազատ գործունեությունը, բայց մենք այսօր լռություն ենք տեսնում, ինչն անընդունելի է»,- նշեց Թանդիլյանը։
Նա շեշտեց, որ իրենց պայքարը նաև Բաքվում պահվող հայ գերիների համար է, որոնք ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև հետապնդվում են էթնիկ պատկանելության համար և բանտարկված են իրենց հայրենիքը պաշտպանելու համար։
Քաղաքական գործիչ, խորհրդի անդամ Բագրատ Եսայանն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներն իրականացվում են սինխրոնիզացված։
«Պատահական չէ, որ ամենաշատը խոսվեց խուլ, կույր և համր ձևանալու եվրոպական վարքագծի մասին։ Եթե որևէ քաղաքական նշույլ ունեցող հետապնդում կամ քայլ ձեռնարկվեր նախորդ իշխանությունների կողմից, եվրոպական տարբեր դեսպաններ, դեսպանատներ, իրավապաշտպան կազմակերպություններ աղմուկ-աղաղակով կկոտրեին այն ժամանակվա իշխանության դռները»,- նշեց նա։
Եսայանի կարծիքով՝ եվրոպական իշխող էլիտաների կողմից եվրոպական արժեքները դրվել են աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանի վրա։