ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների մասին

«Ազգային ճակատ». Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։

🔷Քերին իր խոսքը սկսել է՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է այն հայերին, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել գերության մեջ։

🔷Ադրբեջանը շարունակում է պահել հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։

🔷«Ways and Means» հանձնաժողովը իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության ոլորտում, և Քերին կարևոր ռեսուրսների ու մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում Ադրբեջանի գործողությունները արձանագրեց պաշտոնական քննարկման մակարդակում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ | ANCA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment