Գագիկ Խաչատրյանին պատգարակով բերեցին Հակակոռուպցիոն դատարան և հետ տարան «Երևան» ՔԿՀ

Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյան) ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին Գագիկ Խաչատրյանը կրկին պատգարակով էր բերվել։

Նախագահող դատավորն արգելեց տեսալուսանկարահանել նիստը, մինչդեռ կողմերը դեմ չէին նիստի լուսաբանմանը։ Դատական նիստը կարճ տևեց։ Քննարկելով Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցը՝ դատարանը վերացրեց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, կիրառեց բացակայելու արգելքը։ Գրավը թողեց անփոփոխ։

Դատական նիստի ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին պատգարակով հետ տարան «Երևան» ՔԿՀ։

Լրագրողների հարցերին՝ հանրությանն ասելիք չունե՞ք, Գագիկ Խաչատրյանը չպատասխանեց։

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment