Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է տարածված տեղեկությունը, հայտնում է Factor.am-ը:
«Հաստատում եմ, գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»,- ասել է Թորոսյանը:
Օգոստոսի վերջին Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Վարդանյանը, մահացել է, իսկ մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
Սուրեն Պապիկյանն ավելի վաղ ասել էր, որ քննություն է ընթանում։ Տրանսպորտային միջոցի վարորդը, որը պայմանագրային զինծառայող էր, կալանավորվել է, իսկ զորամասի գումարտակի շտաբի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու հատկանիշներով։