Հայաստանում ևս 13 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել

https://arm.sputniknews.ru/20260910/hajastanum-evs-13-patmamshakutajin-objekt-hushardzani-kargavitshak-e-stacel-106659211.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106659700_0:0:1440:1080_1920x0_80_0_0_26088359230adec2028882a34d1e5e6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հուշարձան, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)

հուշարձան, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)

Բաժանորդագրվել

Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, ապա կհաստատվեն ԿԳՄՍ նախարարի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանի մարզերում և Երևանում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ որոշում ընդունվել է նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2026 թվականի հերթական նիստում։

Ըստ նախարարության` հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 5–7-րդ դարերի կոթողը, Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի՝ մ.թ.ա. 2–1-ին հազարամյակների դամբարանադաշտը, ինչպես նաև Գեղարքունիքի Ջաղացաձոր գյուղի 9–18-րդ դարերի գերեզմանոցն ու 9–14-րդ դարերի չորս խաչքարերը։

Տեղական նշանակության հուշարձանների ցանկում են ընդգրկվել Ջաղացաձորի 17–18-րդ դարերի տապանաքարը, Երևանի Բագրևանդ 2/2 հասցեում գտնվող «Վահագն» քանդակը (1988 թ.), Սպիտակի ռազմագերիների գերեզմանոցը, Գյումրու Ղորղանյան փողոցի 19-րդ դարի վերջի բնակելի տունը, ինչպես նաև Սյունիքի Վարդանիձոր գյուղի «Թխկուտ» գյուղատեղին, միջնադարյան եկեղեցին և 14–16-րդ դարերի գերեզմանոցը։

Հանձնաժողովը քննարկել է նաև Արարատի, Լոռու և Սյունիքի մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Դրանց թվում են Արարատ գյուղի երեք ամրոց-բնակատեղիները, Մարցի կամուրջը, Շամուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին ու գերեզմանոցը, Անգեղակոթի բնակատեղին, դամբարանադաշտերը, Սուրբ Վարդան եկեղեցին և քարայր-կացարանը, ինչպես նաև Վահրավարի Կաքավաբերդ ամրոցը։

Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, ապա կհաստատվեն ԿԳՄՍ նախարարի կողմից։

Նիստում ներկայացվել է նաև Սյունիքի Վերիշեն գյուղատեղիի՝ 4–5-րդ դարերից մինչև 20-րդ դարով թվագրվող հուշարձանի օգտագործման ծրագիրը։

Leave a comment