Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Սեպտեմբերի 10-14-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների, արևոտ եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Մայրաքաղաք Երևանում առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։
Օդերևութաբանների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը ողջ հանրապետության տարածքում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով