ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,875,989.0 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․9% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 11․8%-ով և կազմել 428,934.4 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 26.7%-ով և կազմել 260,628.7 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 10․1%-ով և կազմել 137,710.9 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 12․7%-ով և կազմել 88,977.8 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 29․9%-ով և կազմել 9,398.4 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 25․5%-ով և կազմել 3,826.4 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 98․8%-ով և կազմել 173,997.0 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 14․2%-ով և կազմել 25,511.3 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 20․5%-ով և կազմել 191,385.0 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 11․2%-ով և կազմել 555,619.1 մլն ՀՀ դրամ։

Leave a comment