Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Ձորագետ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կոտրել այն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։