Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 33–ամյա վարորդը Opel–ով բախվել է բենզալցակայանի վահանակին

33–ամյա վարորդը հոսպիտալացվել է


ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է «CPS» բենզալցակայանի վահանակին, էլեկտրասյանը և կոտրել այն։

Վթարի հետևանքով Համլետ Դ.-ն տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a comment