Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորման համար ԱՄՆ-ը պետք է ամբողջությամբ դադարեցնի Կիևին աջակցելը։ Այս մասին «Վեստի» տեղեկատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ակնհայտ է, որ նրանք կարող են անել։ Առաջին հերթին՝ դադարեցնել Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելը», – ընդգծել է նա։
Սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, սակայն ամեն ինչ կախված է Կիևից։
«Մենք յուրաքանչյուր րոպե պատրաստ ենք գալ խաղաղության։ Դա կախված է Կիևից։ Այդպիսին է իրականությունը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։