Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: