https://arm.sputniknews.ru/20260909/alaniajum-britanaci-zbvosashrjik-e-dzerbakalvel-turqakan-drvoshi-vra-tqelu-hamar-106628007.html
Ալանիայում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել թուրքական դրոշի վրա թքելու համար
Ալանիայում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել թուրքական դրոշի վրա թքելու համար
Sputnik Արմենիա
Բրիտանիայի 58-ամյա քաղաքացի Սթիվեն Քերը վիճաբանել է հյուրանոցի աշխատակիցների հետ, ապա թքել է նախասրահում կախված թուրքական դրոշի վրա։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T14:39+0400
2026-09-09T14:39+0400
2026-09-09T14:50+0400
թուրքիա
դրոշ
կալանք
խորհրդանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25395844_1:0:1500:843_1920x0_80_0_0_4c880e67a5d03109df375491b72b69f2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի Ալանիա քաղաքում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել այն բանից հետո, երբ թքել է Թուրքիայի պետական դրոշի վրա։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։Դեպքը տեղի է ունեցել Դինեք շրջանի հյուրանոցներից մեկում։ Գործակալության տվյալներով՝ Բրիտանիայի 58-ամյա քաղաքացի Սթիվեն Քերը վիճաբանել է հյուրանոցի աշխատակիցների հետ, ապա թքել նախասրահում տեղադրված թուրքական դրոշի վրա։Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը սադրիչ է համարում. Նազելի ԲաղդասարյանՀյուրանոցի անձնակազմը դիմել է ոստիկանություն։ Հյուրանոց ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բրիտանացուն։ Նա հարցաքննվել է թարգմանչի մասնակցությամբ, ապա տեղափոխվել դատարան։Դատարանը որոշում է կայացրել Քերին կալանավորելու վերաբերյալ՝ պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով։Զբոսաշրջիկը բանտարկվել է Ալանիայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25395844_295:0:1419:843_1920x0_80_0_0_7c8f76c71590d82f36909bd98fe99031.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, դրոշ, կալանք, խորհրդանիշ
թուրքիա, դրոշ, կալանք, խորհրդանիշ
14:39 09.09.2026 (Թարմացված է: 14:50 09.09.2026)
Բաժանորդագրվել
Բրիտանիայի 58-ամյա քաղաքացի Սթիվեն Քերը վիճաբանել է հյուրանոցի աշխատակիցների հետ, ապա թքել է նախասրահում կախված թուրքական դրոշի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի Ալանիա քաղաքում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել այն բանից հետո, երբ թքել է Թուրքիայի պետական դրոշի վրա։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Դինեք շրջանի հյուրանոցներից մեկում։ Գործակալության տվյալներով՝ Բրիտանիայի 58-ամյա քաղաքացի Սթիվեն Քերը վիճաբանել է հյուրանոցի աշխատակիցների հետ, ապա թքել նախասրահում տեղադրված թուրքական դրոշի վրա։
Հյուրանոցի անձնակազմը դիմել է ոստիկանություն։ Հյուրանոց ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բրիտանացուն։ Նա հարցաքննվել է թարգմանչի մասնակցությամբ, ապա տեղափոխվել դատարան։
Դատարանը որոշում է կայացրել Քերին կալանավորելու վերաբերյալ՝ պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով։
Զբոսաշրջիկը բանտարկվել է Ալանիայում։