Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն:
Թովմասյանը մեկնելու է Մոսկվա սեպտեմբերի 15-17-ը:
«Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: