https://arm.sputniknews.ru/20260909/hajastann-arajikajum-chi-patrastvum-durs-gal-eatm-ic-khandanjan-106628416.html
Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Խանդանյան
Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Խանդանյան
Sputnik Արմենիա
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ: 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T14:42+0400
2026-09-09T14:42+0400
2026-09-09T14:42+0400
սարգիս խանդանյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103247740_0:49:1600:949_1920x0_80_0_0_e3cab35e9517bd947f966da0a355daf5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա առաջիկայում Հայաստանն իր առջև նման նպատակ չի դնում։ Մենք շարունակում ենք մնալ միության լիիրավ անդամ»,- ասաց Խանդանյանը։ Ընդ որում, ըստ նրա, մյուս կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները չեն բխում երկկողմ բարեկամական հարաբերություններից և հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ: Նրա խոսքով՝ հայկական կողմը, իհարկե, ուսումնասիրում է բարձրացված հարցերը, այն, թե հայկական որ ապրանքները չեն համապատասխանում չափանիշներին։ Նա նշեց, որ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների գործընթացը շարունակվում է։ Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բողոք է ներկայացրել ԵԱՏՄ-ին՝ կապված Ռուսաստան ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103247740_179:0:1600:1066_1920x0_80_0_0_790ba0dfb455d924a506b593b7eb2380.jpg.webp
սարգիս խանդանյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան
սարգիս խանդանյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա առաջիկայում Հայաստանն իր առջև նման նպատակ չի դնում։ Մենք շարունակում ենք մնալ միության լիիրավ անդամ»,- ասաց Խանդանյանը։
Ընդ որում, ըստ նրա, մյուս կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները չեն բխում երկկողմ բարեկամական հարաբերություններից և հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ:
Նրա խոսքով՝ հայկական կողմը, իհարկե, ուսումնասիրում է բարձրացված հարցերը, այն, թե հայկական որ ապրանքները չեն համապատասխանում չափանիշներին։
«Բայց մի բան ակնհայտ է, որ չէին կարող բոլոր ապրանքները միաժամանակ չհամապատասխանել ստանդարտներին»,- ասաց Խանդանյանը:
Նա նշեց, որ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների գործընթացը շարունակվում է։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բողոք է ներկայացրել ԵԱՏՄ-ին՝ կապված Ռուսաստան ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ: