65+ աշխատող քաղաքացիների ապահովագրավճարը կվճարի պետությունը․ Ավանեսյան

Եթե անձը մի քանի կատեգորիայի մեջ է մտնում , ապա նրա նկատմամբ կիառվում է առավելագույն բարենպաստ նորմը


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել է, թե ինչպես է տեղի ունենում ապահովագրավճարի գանձումը, եթե առաջին փուլի շահառուները պատկանում են 2 տարբեր կատեգորիաների։   


«Եթե անձը մի քանի կատեգորիայի մեջ է մտնում , ապա նրա նկատմամբ կիառվում է առավելագույն բարենպաստ նորմը», – ասաց Ավանեսյանը։ 


Նրա խոսքով՝ եթե անձը 65+ տարիքի է և միաժամանակ 200․000 դրամից ավելի աշխատավարձ ստացող, ապա այդ պարագայում կգործի 65+ ի կանոնը։ 


«Այսինքն, պետությունը կվճարի տվյալ անձի ապահովագրավճարը՝ անկախ նրանից նա աշխատում է, թե ոչ», – նշեց նախարարը։


Ավանեսյանը հայտնեց, որ այսպիսով իրենք խրախոսում են քաղաքացիներին չթաքցնել իրենց աշխատանքը։ 


Նախարարը տեղեկացրեց նաև, որ եթե անձը 200․000 դրամից ավելի աշխատավարձ է ստանում և ունի հաշմանդամության կարգ, այստեղ նույնպես առաջին մեկնարկային տարվա համար կկիրառվի առավել բարենպաստ նորմի կանոնը։

Leave a comment