Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ

Քաղաքականություն

09.09.2026 | 12:45

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ է ընտրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից  Մարիա Կարապետյանը։ Կարապետյանին հանձնաժողովում ներկայացրեց նրա թիմակից Սոնա Ղազարյանը։

Պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել,  8-րդ գումարման ԱԺ-ում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

2008թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, Եվրոպագիտության մագիստրոս է։

2008-2013թթ. դասավանդել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երևանի մասնաճյուղում: 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող:

2015-2018թթ.՝ «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ:

 

Անի Թամրազյան

Leave a comment