Սուրենյան․ Ամառը վերադառնում է, 6-8 աստիճանով կտաքանա (PAN.am)

Ամառը վերադառնում է, հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքները հեռանում են, հայտարարել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ, օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։

«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր հարավի արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքներ կներթափանցեն: Սեպտեմբերի 10-14-ը հանրապետության ամբողջ տարածքում և՛ գիշերը, և՛ ցերեկը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:

Սեպտեմբերի 13-ին և 14-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +32-34 աստիճանի։

Սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կանխատեսվում է է չոր եղանակ, տեղումներ չեն սպասվում: Քամին` հյուսիսարևմտյան`2-5 մ/վ։

Երևանում սեպտեմբերի 9-13-ը սպասվել է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի ցերեկը մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +24․․․+26 աստիճան, իսկ սեպտեմբերի 11-ին արդեն կգրանցվի +30 աստիճան:

Leave a comment