Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի դեսպանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

 

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Բրազիլ հարաբերությունների զարգացմանն ուղղված ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և միջպետական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։

 

Քննարկվել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Leave a comment