Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը NSN-ի հետ զրուցել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմացման հնարավորության մասին։ Նա նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ։

 

Զատուլինն ընդգծել է, որ հարաբերությունների ողջ վատթարացումը կապված է Երևանի կուրսի հետ, որը փորձում է դաշինքներ կազմել Մոսկվայի հակառակորդների հետ․ «Չնայած պարբերական շփումներին, պարոն Փաշինյանի՝ իշխանության գալու ընթացքում իրավիճակի մեղմացում չի լինի», – հայտարարել է Զատուլինը։

 

Նա հավելել է, որ Ռուսաստանը չի տրվի Հայաստանի շանտաժին: Պատգամավորը նաև կարծում է, որ վարչապետը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց:

Leave a comment