Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գիշեր Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Հորդանանի տարածքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ թիրախ են դարձել ԱՄՆ-ի կողմից օգտագործվող «Մուվաֆաք Սալթի» և «Արքայազն Հասանի» ավիաբազաները։
ԻՀՊԿ մամուլի ծառայությունը ընդգծել է, որ ամերիկյան «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգը չի կարողացել արդյունավետորեն որսալ հրթիռները, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել հորդանանյան կործանիչների թռիչքը։
Անանուն արաբական լրատվամիջոցներին հղում անելով՝ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ մեծ թվով վիրավոր ամերիկացի զինվորներ տարհանվել են Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա։