«Չեստ» տալու ձևը կփոխվի՞. ինչ են հայտնում ՊՆ-ից

Բաժանորդագրվել

Այժմ զինվորական ողջույնը տալիս են ձեռքը գլխարկին մոտեցնելով:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված: Այս մասին գրում է « Հրապարակ» օրաթերթը:

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է: Ըստ մեր տեղեկությունների՝ հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին նմանեցնելու փորձերից մեկն էլ «չեստ տալու» մասին է: Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն»,- գրում է թերթը:

Sputnik Արմենիային պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ առայժմ դեռ նման քննարկումներ են ընթանում, բայց որոշում չկա:

Leave a comment