Վիզաների ազատականացումը «լապշա» է, որ ԵՄ–ն կախում է մեր ականջներին. Վահագն Մելիքյան

https://arm.sputniknews.ru/20260908/vizaneri-azatakanacumy-lapsha-e-vor-emn-kakhum-e-mer-akanjnerin-vahagn-meliqjan-106607503.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94337361_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ef0107a63e949c878e8993a62e5ed525.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վահագն մելիքյան, շենգենյան վիզա, վիզա, եվրամիություն, հայաստան

վահագն մելիքյան, շենգենյան վիզա, վիզա, եվրամիություն, հայաստան

Բաժանորդագրվել

Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բրյուսելից հնչած հայտարարությունը` Հայաստանի համար վիզաների ազատականացման մասին, որևէ նոր բան չի բերել, ընդամենը հերթական անգամ արդեն եվրոպացիների շուրթերով ապացուցել է այն, ինչի մասին վերլուծաբանները, քաղաքագետներն անընդհատ խոսել են, որ սա ընդամենը առասպել է, լապշա, որ կախում են մեր ականջներին` նախընտրական խոստումներով, իրենց քարոզչական մեքենաներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն ասել էր, որ դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Հարցին, թե հնարավո՞ր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն պատասխանել է, որ դեռ շատ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ այլ տարեթիվ կդառնա վիզայի ազատականացման ժամկետ։

Մելիքյանը նկատում է, որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ԵՄ հարաբերություններում ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է. «Ստանդարտները, չափորոշիչները, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, այն խայտառակ իրավիճակը, որ այսօր տեղի է ունենում «ժողովրդավարության բաստիոնում» բացարձակ ազդեցություն չունեն եվրոպական այն շրջանակների վրա, որոնք քաղաքական ուղղակի հարթության մեջ են դիտարկում խնդիրը։ Քաղաքական հարթությունը մեկն է` որքան կհեռանաք Ռուսաստանից, այնքան կփորձենք ձեզ ավելի Եվրոպային մոտ տեսնել»,– ասում է դիվանագետը։

Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը Վահագն Մելիքյանը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։

«Սա այն գինն է, որ ՀՀ գործող իշխանություններն անընդհատ պիտի վճարեն։ Ցանկացած թեթև տեղաշարժ անմիջապես նման արձագանքի պիտի ստանա Բրյուսելից»,– ասում է մեր զրուցակիցը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ԵՄ պաշտոնյաների հայտարարություններն ընդամենը բառեր ու նախադասություններ են, իսկ իրականության մեջ դրանք երբեք միս ու արյուն չեն ստանալու։

Հիշեցնենք` հուլիսին Երևանում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հույս էր հայտնել, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը կարելի է հասնել 2029 թ.–ին։ Իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետներ` սկզբում խոսքը վերաբերում էր 2028-ին, ավելի ուշ՝ 2029-ին։

Leave a comment