Ե՛վ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին ձեռնտու է այս անորոշությունը․ Լևոն Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260908/ev-hh-ishkhanutjunnerin-ev-em-in-dzerntu-e-ajs-anvorvoshutjuny-levvon-qvocharjan-106584598.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106581258_75:0:1408:1000_1920x0_80_0_0_416ae88770549cdc96f9d102e3c1f292.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աժ (ազգային ժողով), եվրամիություն, հայաստան, լևոն քոչարյան, քաղբանտարկյալ, ռոբերտ քոչարյան

աժ (ազգային ժողով), եվրամիություն, հայաստան, լևոն քոչարյան, քաղբանտարկյալ, ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Պատգամավորի խոսքով՝ իրենք դիմել են տարբեր դեսպանություններ՝ հանդիպումներ կազմակերպելու համար, առայժմ արձագանք չկա։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական կառույցները կարծես չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները, մինչդեռ մոտ 10 տարի առաջ աղմուկ կբարձրացնեին, եթե նման բան լիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ իրենք այս հարցերը բարձրացնում են, հաճախ այդ պաշտոնյաների կողմից մտահոգություններ հնչում են, սակայն դրանց չեն հետևում հանրային արձագանք և կոնկրետ քայլեր։
Քոչարյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիմել է նաև օտարերկրյա դեսպանություններ՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով, սակայն արձագանք դեռ չկա։ Շեշտեց՝ ամեն ինչ արվելու է՝ թույլ չտալու համար, որ եվրոպական կառույցներն ու պաշտոնյաները չնկատելու տան Հայաստանում մարդու իրավունքների խախտումների այս ծավալը։

ՀՀ երկրորդ նախագահի որդու մոտ տպավորություն է, որ անորոշության այս վիճակը և՛ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին է ձեռնտու։

«Իբրև թե գնում ենք դեպի Եվրոպա, բայց և ոչ մի պաշտոնական գործընթաց, որովհետև եթե լինի պաշտոնական գործընթաց, իրենք արդեն չեն կարողանալու աչք փակել այս ամեն ինչի վրա (քաղաքական հետապնդումների– խմբ․)»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական գործընթացից հետո ամեն ինչ պետք է հստակ լինի, իսկ այսպես «մեջտեղում» անորոշ վիճակը հարմար է բոլոր կողմերին։

Leave a comment