Հագուստ վաճառող ընկերությունը 9,46 մլրդ դրամի շրջանառություն է թերհայտարարագրել․ ՊԵԿ

https://arm.sputniknews.ru/20260908/hagust-vatsharvogh-ynkerutjuny-946-mlrd-drami-shrjanarutjun-e-terhajtararagrel-pek-106583951.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

Sputnik Արմենիա

Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

2026-09-08T12:26+0400

true

PT2M04S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106583777_161:0:1121:720_1920x0_80_0_0_4e5fa1097e0ecddac241a6edb0591ca0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), խանութ, հարկեր, հագուստ, видео

տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), խանութ, հարկեր, հագուստ, видео

Բաժանորդագրվել

ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը վաճառված հագուստի մի մասի դիմաց կանխիկ գումար է ստացել, սակայն ՀԴՄ կտրոններ չի տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանում թանկարժեք բրենդների հագուստ վաճառող ընկերությունը շուրջ 9 մլրդ 460 մլն դրամով պակաս է ներկայացրել իր իրական վաճառքի շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 1 մլրդ 500 մլն դրամը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները, համադրելով ընկերության հարկային հաշվարկներն ու գործունեության իրական ծավալները, էական տարբերություններ են հայտնաբերել։ Դրանից հետո, ըստ հարկահավաք մարմնի, ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը վաճառված հագուստի մի մասի դիմաց կանխիկ գումար է ստացել, սակայն ՀԴՄ կտրոններ չի տրամադրել և այդ վաճառքներն ամբողջությամբ չի ներառել հարկային հաշվարկներում։

Զովունիում գործող մեծածախ առևտրի կենտրոնն ավելի քան 100 մլն դրամի հարկ է թաքցրել

Հարկահավաք մարմնից հայտնել են նաև, որ ընկերությունից վերցվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչներում պահվող տվյալներ։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։

Leave a comment