https://arm.sputniknews.ru/20260908/hagust-vatsharvogh-ynkerutjuny-946-mlrd-drami-shrjanarutjun-e-terhajtararagrel-pek-106583951.html
Հագուստ վաճառող ընկերությունը 9,46 մլրդ դրամի շրջանառություն է թերհայտարարագրել․ ՊԵԿ
Հագուստ վաճառող ընկերությունը 9,46 մլրդ դրամի շրջանառություն է թերհայտարարագրել․ ՊԵԿ
Sputnik Արմենիա
ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը վաճառված հագուստի մի մասի դիմաց կանխիկ գումար է ստացել, սակայն ՀԴՄ կտրոններ չի տրամադրել։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T12:26+0400
2026-09-08T12:26+0400
2026-09-08T12:26+0400
տեսանյութեր
տեսանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
խանութ
հարկեր
հագուստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106583777_0:0:1280:720_1920x0_80_0_0_30322511c10087cab67ac338655c688d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանում թանկարժեք բրենդների հագուստ վաճառող ընկերությունը շուրջ 9 մլրդ 460 մլն դրամով պակաս է ներկայացրել իր իրական վաճառքի շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 1 մլրդ 500 մլն դրամը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները, համադրելով ընկերության հարկային հաշվարկներն ու գործունեության իրական ծավալները, էական տարբերություններ են հայտնաբերել։ Դրանից հետո, ըստ հարկահավաք մարմնի, ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը վաճառված հագուստի մի մասի դիմաց կանխիկ գումար է ստացել, սակայն ՀԴՄ կտրոններ չի տրամադրել և այդ վաճառքներն ամբողջությամբ չի ներառել հարկային հաշվարկներում։Զովունիում գործող մեծածախ առևտրի կենտրոնն ավելի քան 100 մլն դրամի հարկ է թաքցրելՀարկահավաք մարմնից հայտնել են նաև, որ ընկերությունից վերցվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչներում պահվող տվյալներ։Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։
2026
Լուրեր
am_HY
Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք
Sputnik Արմենիա
Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք
2026-09-08T12:26+0400
true
PT2M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106583777_161:0:1121:720_1920x0_80_0_0_4e5fa1097e0ecddac241a6edb0591ca0.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), խանութ, հարկեր, հագուստ, видео
տեսանյութեր, տեսանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), խանութ, հարկեր, հագուստ, видео
ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը վաճառված հագուստի մի մասի դիմաց կանխիկ գումար է ստացել, սակայն ՀԴՄ կտրոններ չի տրամադրել։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները, համադրելով ընկերության հարկային հաշվարկներն ու գործունեության իրական ծավալները, էական տարբերություններ են հայտնաբերել։ Դրանից հետո, ըստ հարկահավաք մարմնի, ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը վաճառված հագուստի մի մասի դիմաց կանխիկ գումար է ստացել, սակայն ՀԴՄ կտրոններ չի տրամադրել և այդ վաճառքներն ամբողջությամբ չի ներառել հարկային հաշվարկներում։
Հարկահավաք մարմնից հայտնել են նաև, որ ընկերությունից վերցվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչներում պահվող տվյալներ։
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։