Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյան

Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղին Ադրբեջանով բաց է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ մասին բարձր մակարդակի հայտարարություններ ու հավաստիացումներ կան Ադրբեջանից։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման կոնտեքսում երկաթուղու վերականգնման հարցին, վարչապետը նշեց, որ բոլոր երթուղիների վերականգնման հարցը քննարկվում է՝ անգամ տասնամյակներ շարունակ սողանքի տակ հայտնված երթուղիները, այդ թվում Իջևանն Ադրբեջանին կապող երկաթուղին։

«Հայաստանի երկաթուղու վերականգնման բոլոր տարբերակները քննարկվում են, և հարցը կապված է տեխնիկատնտեսական նպատակահարմարությունների և քաղաքական գործընթացների հետ։ Ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումնը հավանական կդառնա»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա անցնող ամենակարճ ճանապարհն Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ երթուղին է։

The post Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյան appeared first on CIVILNET.

Leave a comment