Սեուտայի միգրացիոն ճգնաժամ․ Սանչեսը մեղադրում է Ռուսաստանին, Իսրայելին և ծայրահեղ աջերին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իսպանական Սեուտա անկլավում ավելի քան 72 հազար անօրինական միգրանտների զանգվածային ներհոսքի հետևում կանգնած է ապատեղեկատվության լայնածավալ արշավ, որը տարածվել է Ռուսաստանի, Իսրայելի և միջազգային ծայրահեղ աջակողմյան կազմակերպությունների հետ կապված սոցիալական ցանցերի միջոցով։

Cadena SER радиоկայանի եթերում Սանչեսը շեշտել է, որ հուլիսի վերջին ծավալված ճգնաժամի ընթացքում միգրացիոն հոսքերը «քաղաքական զենք» են դարձել Եվրոպայում պառակտում մտցնելու և Իսպանիայի վրա հարձակվելու համար։ Միևնույն ժամանակ, վարչապետը բացառել է Մարոկկոյի իշխանությունների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ Ռաբաթն առաջին իսկ պահից անհապաղ համագործակցություն է առաջարկել, ինչի արդյունքում սահմանահատների 90%-ն արդեն վերադարձվել է Մարոկկո։ Սանչեսը նաև հայտնել է, որ Իսպանիայի կառավարությունը 165 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցություն կհատկացնի Սեուտայի վերականգնման համար, իսկ առաջիկայում նախատեսվում է Ֆիլիպ VI թագավորի այցը անկլավ։

Սանչեսի հայտարարություններին կոշտ է արձագանքել Իսրայելը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X սոցիալական ցանցում Իսպանիայի վարչապետի մեղադրանքներն անվանել է «անհիմն սուտ» և «անամոթ զրպարտություն»՝ պնդելով, որ Մադրիդը փորձում է շեղել հանրության ուշադրությունը սեփական քաղաքական ձախողումներից։

Սեուտայում այժմ մնում է շուրջ 5 000 միգրանտ, որոնցից 1 200-ը անչափահասներ են։ Իսպանիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել կացարանների հնարավորությունները՝ ապահովելով տեղավորում մնացած բոլոր անձանց համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment