ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բաթումում ընթացող Վրաստանի միջազգային ծովային ֆորումի՝ GIMF 2026-ի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի և ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների մեկնարկի և չվերթերի ակտիվացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։
Քննարկվել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում: Քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառումը համախմբել է մոտ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակի։