https://arm.sputniknews.ru/20260907/khvostvovanutjun-kvorzelu-hamar-qaghaqacun-khvoshtangel-en-pastabann-ahazangum-e-106553192.html
Խոստովանություն կորզելու համար քաղաքացուն խոշտանգե՞լ են. փաստաբանն ահազանգում է
Խոստովանություն կորզելու համար քաղաքացուն խոշտանգե՞լ են. փաստաբանն ահազանգում է
Sputnik Արմենիա
Խոշտանգման դեպքի առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T16:50+0400
2026-09-07T16:50+0400
2026-09-07T16:50+0400
հհ ոստիկանություն
խոշտանգում
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_db85e64f74aa9864b2b7a4ac69846655.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են ենթադրյալ թմրամիջոց մեքենայում պահելու համար խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Աշոտ Սիմոնյանը:Նա ընդգծել է որ սեպտեմբերի 6-ին` ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս է եղել, երբ նրան կանգնեցրել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախումբը:Փաստաբանը հայտնել է նաև, որ ՔԿ-ում քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իրենն է և իր անձնական օգտագործման համար է:Դեպքի հաջորդ օրն է միայն քաղաքացին կարողացել դիմել փաստաբանի՝ աջակցության համար: Պաշտպանը պատրաստվում է դիմել մասնավոր կենտրոն՝ բժշկական զննությամբ բոլոր վնասվածքները ֆիքսելու համար, որպեսզի դրանք տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և դատախազությանը: Նա արդեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ակնկալելով, որ խոշտանգման միջոցով «հանցանքի» ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_125cce8b66cc057cde8bf06a70254a4d.jpg.webp
հհ ոստիկանություն, խոշտանգում, ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն, խոշտանգում, ներքին գործերի նախարարություն (նգն)
Խոշտանգման դեպքի առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Նա ընդգծել է որ սեպտեմբերի 6-ին` ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս է եղել, երբ նրան կանգնեցրել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախումբը:
«Անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերելուց հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ենթարկել են խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի առկայության մասին: Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո քաղաքացուն ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին»,- գրել է Սիմոնյանը:
Փաստաբանը հայտնել է նաև, որ ՔԿ-ում քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իրենն է և իր անձնական օգտագործման համար է:
Դեպքի հաջորդ օրն է միայն քաղաքացին կարողացել դիմել փաստաբանի՝ աջակցության համար: Պաշտպանը պատրաստվում է դիմել մասնավոր կենտրոն՝ բժշկական զննությամբ բոլոր վնասվածքները ֆիքսելու համար, որպեսզի դրանք տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և դատախազությանը:
Նա արդեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ակնկալելով, որ խոշտանգման միջոցով «հանցանքի» ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: