Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Մոսկվա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Հայաստանի վարչապետն ընդունել է հրավերը:

Ավելի վաղ Պեսկովը «ՌԻԱ»-ին ասել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն:

«Ամեն ինչ համապարփակ քննարկելու համար Պուտինը հրավիրել է Փաշինյանին Մոսկվա: Եվ Փաշինյանն ընդունել է հրավերը, նա ասել է, որ շուտով կգա», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Leave a comment