Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի։