Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել «Առավոտ»-ի՝ «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է․ Կոռնիձորի վարչական ղեկավար» հոդվածի առնչությամբ։
Հերքման տեքստում նշվում է, թե ««Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»։
«Պարոն Ամարյանը հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, եւ ներկայումս որեւէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ սահմանապահ զորքերի կողմից։ Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշում է Տեղի համայնքապետարանը։
Ի պատասխան «Առավոտ»-ը հրապարակում է Սյունիքի մարզ այցելած լրագրողների եւ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի զրույցի ձայնագրությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: