Արարատ Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ

Արարատ Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում:

Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:

Այցի օրակարգում են ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:

Leave a comment