Կոռնիձորում սահմանը 18 կմ է․ Հակարիի կամրջի մոտ սահմանը դեռ վեճի առարկա է

https://arm.sputniknews.ru/20260906/kvornidzvorum-sahmany-18-km-e-hakarii-kamrji-mvot-sahmany-der-vetshi-ararka-e-106527092.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106525783_72:0:1208:852_1920x0_80_0_0_e77ce4ce422b974a8cc6ca0b4a9451f9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կոռնիձոր, սյունիք, հակարի կամուրջ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, տեղ

կոռնիձոր, սյունիք, հակարի կամուրջ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, տեղ

Բաժանորդագրվել

Ամարյանը վստահեցրեց այսօր Կոռնիձորի 18-կիլոմետրանոց սահմանին կրակոցներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի Կոռնիձորում չորս տարուց ավելի է՝ կրակոցներ չկան, մարդիկ մշակում են հողն ու շարունակում ապրել իրենց առօրյայով։ Բայց գյուղից ոչ հեռու՝ Հակարիի կամրջի մոտ, սահմանը դեռ վեճի առարկա է․ ադրբեջանական կողմը փորձում է առաջանալ՝ պնդելով, թե տարածքն իրենն է, իսկ հայ սահմանապահները թույլ չեն տալիս։

«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։

Կոռնիձորում սահմանը հեռավոր հասկացություն չէ։ Ամարյանի տվյալներով՝ բնակավայրի հատվածով անցնում է հայ–ադրբեջանական սահմանի 18 կիլոմետրը, ինչը, նրա խոսքով, Հայաստանի որևէ այլ բնակավայրի դեպքում այդքան երկար չէ։ Նա պատմեց, որ չորս տարուց ավելի է` սահմանապահներն են կանգնած։ Այդ ընթացքում, ըստ Ամարյանի, կրակոցներ չեն եղել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից։

«Մեզ համար խաղաղություն է, կրակոցներ չկան։ Մարդիկ աշխատում, իրենց համար ապրում են»,– ասաց նա։

Բայց սահմանին կրակոցների բացակայությունն այստեղ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են։ Հակարիի կամրջի մոտ շարունակվող վեճը դրա ամենատեսանելի օրինակներից է։
Ինչ վերաբերում է հարցին կարելի՞ է դա խաղաղություն համարել, եթե ադրբեջանական կողմը փորձում է առաջանալ, Ամարյանը պատասխանեց, որ այժմ այդ ամենը տեղի է ունենում առանց զենքի կիրառման։

Ամարյանը վստահ է՝ խաղաղությունը հնարավոր է։ Նա համաձայն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ, որ 2025–ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանի սահմանների գրեթե ամբողջ երկայնքով խաղաղություն է։
Իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձի հարցը արդեն համայնքային իշխանության լուծելիք խնդիրը չէ։

«Օկուպացված տարածքների հարցը Կոռնիձորի վարչական ղեկավարի պրոբլեմը չէ, պետության, կառավարության պրոբլեմն է»,– նշեց նա։

Կոռնիձորցիների համար ադրբեջանական դիրքերի հարևանությունն էլ նոր իրականություն չէ։ Գյուղը տասնամյակներ շարունակ ապրել է սահմանի անմիջական հարևանությամբ։

«Մենք չենք վախենում։ Թշնամին միշտ մեր կողքին է եղել, 30 տարի առաջ էլ այդ թշնամին մեր գերեզմաններից 200 մետր հեռավորության վրա է եղել»,– շարունակեց Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Leave a comment