Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև

Քաղաքականություն

06.09.2026 | 16:49

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, ժամանել են Կիև։ Ամերիկացի բանակցողները Ուկրաինայի մայրաքաղաք են հասել Լեհաստանից գնացքով։

Կիևում Ուիթքոֆին և Քուշներին սպասվում են բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Երկու ամերիկացի ներկայացուցիչների համար էլ սա առաջին այցն է Ուկրաինա այն պահից ի վեր, երբ նրանք սկսել են զբաղվել պատերազմի խաղաղ կարգավորմամբ։

Նախօրեին Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում բանակցություններ էին անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տունը հանդիպումն անվանել էր «բովանդակալից»։ Կրեմլն իր հերթին նշել էր, որ Ուկրաինայում պատերազմի կարգավորման իրավիճակը բարդ է։

Ավելի վաղ Վաշինգտոնի այս բանակցողները մի քանի անգամ այցելել էին Ռուսաստանի մայրաքաղաք։

Leave a comment