https://arm.sputniknews.ru/20260906/eatm-arevtrajin-hamadzajnagrery-tujl-ktan-harjur-hazaravvor-nvor-ashkhatategher-steghtsel-106522812.html
ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը թույլ կտան հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել
ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը թույլ կտան հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել
Sputnik Արմենիա
Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ համաձայնագրերը կհանգեցնեն ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճի՝ շուրջ 12 միլիարդ դոլարով։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T16:27+0400
2026-09-06T16:27+0400
2026-09-06T16:27+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106521175_0:166:3072:1894_1920x0_80_0_0_9b6cc3b8535d3ceed79415a4fbe667f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության նոր առևտրային համաձայնագրերն ավելի քան 300 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծեն։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։«Եթե դեռ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 60% էր, ապա այժմ այն 20%-ից ցածր է։ Ընդհակառակը, գլոբալ Հարավի երկրների մասնաբաժինն ավելացել է՝ 40-ից հասնելով 80%–ի, ընդ որում՝ արտաքին առևտրի գրեթե չնվազող ծավալների պարագայում։ Մեզ հաջողվեց օպերատիվ կերպով ընդլայնել նախկին շուկաները, գտնել նորերը, կառուցել նոր կապեր»,-նշել է նախարարը։Սլեպնյովը օրինակ է բերել միության շրջանակներում Վիետնամի հետ ազատ առևտրի առաջին համաձայնագիրը, որի շնորհիվ մի քանի անգամ աճել է մսամթերքի, հանքային պարարտանյութերի, քիմիական արտադրանքի և մետալուրգիայի արտահանումը։ԵՏՀ նախարարը ընդգծել է, որ նման աճի հետևում կանգնած է զգալի թվով աշխատատեղերի ստեղծումը։Նա հավելել է, որ լավ հեռանկարներ են նկատվում նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ մտնող համաձայնագրերի շնորհիվ, որտեղ ակնկալվում է ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճ շուրջ 12 միլիարդ դոլարով, ինչը ԵԱՏՄ տնտեսությունում մոտ 160 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծի։Սլեպնյովը բավականին հեռանկարային է անվանել է նաև հնդկական ուղղությունը։ «Մենք ակնկալում ենք մատակարարումների աճ՝ մոտ տասը միլիարդ դոլարի չափով։ Դա կբերի ևս շուրջ 180 հազար նոր բարձր արտադրողականությամբ աշխատատեղի ստաղծման»,- ընդգծել է նա։Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավական սուբյեկտայնություն և հիմնադրվել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով։ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ 2015 թվականից Տաջիկստանը զբաղվում է միությանը երկրի անդամակցության նպատակահարմարության ուսումնասիրությամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106521175_341:0:3072:2048_1920x0_80_0_0_212c081de8c6e8bc0b465752ef347e03.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ համաձայնագրերը կհանգեցնեն ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճի՝ շուրջ 12 միլիարդ դոլարով։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության նոր առևտրային համաձայնագրերն ավելի քան 300 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծեն։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Եթե դեռ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 60% էր, ապա այժմ այն 20%-ից ցածր է։ Ընդհակառակը, գլոբալ Հարավի երկրների մասնաբաժինն ավելացել է՝ 40-ից հասնելով 80%–ի, ընդ որում՝ արտաքին առևտրի գրեթե չնվազող ծավալների պարագայում։ Մեզ հաջողվեց օպերատիվ կերպով ընդլայնել նախկին շուկաները, գտնել նորերը, կառուցել նոր կապեր»,-նշել է նախարարը։
Սլեպնյովը օրինակ է բերել միության շրջանակներում Վիետնամի հետ ազատ առևտրի առաջին համաձայնագիրը, որի շնորհիվ մի քանի անգամ աճել է մսամթերքի, հանքային պարարտանյութերի, քիմիական արտադրանքի և մետալուրգիայի արտահանումը։
ԵՏՀ նախարարը ընդգծել է, որ նման աճի հետևում կանգնած է զգալի թվով աշխատատեղերի ստեղծումը։
Նա հավելել է, որ լավ հեռանկարներ են նկատվում նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ մտնող համաձայնագրերի շնորհիվ, որտեղ ակնկալվում է ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճ շուրջ 12 միլիարդ դոլարով, ինչը ԵԱՏՄ տնտեսությունում մոտ 160 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծի։
Սլեպնյովը բավականին հեռանկարային է անվանել է նաև հնդկական ուղղությունը։ «Մենք ակնկալում ենք մատակարարումների աճ՝ մոտ տասը միլիարդ դոլարի չափով։ Դա կբերի ևս շուրջ 180 հազար նոր բարձր արտադրողականությամբ աշխատատեղի ստաղծման»,- ընդգծել է նա։
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավական սուբյեկտայնություն և հիմնադրվել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով։ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ 2015 թվականից Տաջիկստանը զբաղվում է միությանը երկրի անդամակցության նպատակահարմարության ուսումնասիրությամբ։