ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը թույլ կտան հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել

https://arm.sputniknews.ru/20260906/eatm-arevtrajin-hamadzajnagrery-tujl-ktan-harjur-hazaravvor-nvor-ashkhatategher-steghtsel-106522812.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106521175_341:0:3072:2048_1920x0_80_0_0_212c081de8c6e8bc0b465752ef347e03.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ համաձայնագրերը կհանգեցնեն ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճի՝ շուրջ 12 միլիարդ դոլարով։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության նոր առևտրային համաձայնագրերն ավելի քան 300 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծեն։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

«Եթե դեռ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 60% էր, ապա այժմ այն 20%-ից ցածր է։ Ընդհակառակը, գլոբալ Հարավի երկրների մասնաբաժինն ավելացել է՝ 40-ից հասնելով 80%–ի, ընդ որում՝ արտաքին առևտրի գրեթե չնվազող ծավալների պարագայում։ Մեզ հաջողվեց օպերատիվ կերպով ընդլայնել նախկին շուկաները, գտնել նորերը, կառուցել նոր կապեր»,-նշել է նախարարը։

Սլեպնյովը օրինակ է բերել միության շրջանակներում Վիետնամի հետ ազատ առևտրի առաջին համաձայնագիրը, որի շնորհիվ մի քանի անգամ աճել է մսամթերքի, հանքային պարարտանյութերի, քիմիական արտադրանքի և մետալուրգիայի արտահանումը։

ԵՏՀ նախարարը ընդգծել է, որ նման աճի հետևում կանգնած է զգալի թվով աշխատատեղերի ստեղծումը։

Նա հավելել է, որ լավ հեռանկարներ են նկատվում նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ մտնող համաձայնագրերի շնորհիվ, որտեղ ակնկալվում է ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճ շուրջ 12 միլիարդ դոլարով, ինչը ԵԱՏՄ տնտեսությունում մոտ 160 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծի։

Սլեպնյովը բավականին հեռանկարային է անվանել է նաև հնդկական ուղղությունը։ «Մենք ակնկալում ենք մատակարարումների աճ՝ մոտ տասը միլիարդ դոլարի չափով։ Դա կբերի ևս շուրջ 180 հազար նոր բարձր արտադրողականությամբ աշխատատեղի ստաղծման»,- ընդգծել է նա։

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավական սուբյեկտայնություն և հիմնադրվել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով։ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ 2015 թվականից Տաջիկստանը զբաղվում է միությանը երկրի անդամակցության նպատակահարմարության ուսումնասիրությամբ։

Leave a comment