ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից

ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում են. կադրեր՝ Զելենսկիի հետ հանդիպումից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Լեհաստանի տարածքից գնացքով ժամանեցին Կիև՝ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների համար: Սա նրանց առաջին այցն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիհետ հենց իր երկրում հանդիպման համար:

Կայարանում ամերիկացի բանագնացներին դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը և Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան: Ուիթքոֆն ու Քուշները ավելի ուշ հանդիպել են Զելենսկիի հետ։

Բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել բանակցային թիմի հետ։ Նա ասել է, որ Կիևը պատրաստել է իր առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ հանդիպման համար։

Նախօրեին Ուիթքոֆն ու Քուշները Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երեք ժամ բանակցություններ են անցկացրել։ 

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձաբար համաձայնել են 3 օր փոխադարձ հարվածներ չհասցնել Կիևին ու Մոսկվայի ուղղությամբ՝ ամերիկացի բանակցողների այցերն ու հանդիպումները կազմակերպելու համար:

Leave a comment