https://arm.sputniknews.ru/20260906/khaghamvolutjan-dem-pajqari-nakhagitsy-vivarvojum-en-grel-hajk-sargsjani-bacahajtumnery-106522618.html
«Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծը «Վիվառոյում» են գրել. Հայկ Սարգսյանի բացահայտումները
«Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծը «Վիվառոյում» են գրել. Հայկ Սարգսյանի բացահայտումները
Sputnik Արմենիա
ՔՊ–ական նախկին պատգամավորը մանրամասներ է պատմել իր և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտի մասին։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T16:10+0400
2026-09-06T16:10+0400
2026-09-06T16:11+0400
հայկ սարգսյան
ալեն սիմոնյան
խաղամոլություն
օրենք
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106522448_15:0:2273:1270_1920x0_80_0_0_e58198d8da2dbedbebb443ff0a3544c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի խորհրդարան բերած «Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծն իրականում ուղղորդվել է նրա ընկերոջ` Վիգեն Բադալյանի կողմից` ի նպաստ վերջինիս բիզնեսի զարգացման (Բադալյանը սպորտային խաղադրույքների, առցանց կազինոյի, պոկերի համար նախատեսված Vbet–ընկերության հիմնադիրն է – խմբ.) ։ Այս մասին պատմել է նախկին ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման շրջանակներում։Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են սկսել վատանալ իր հարաբերությունները նախկին գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, նա ասել է, որ ամեն ինչ սկսել է 2019 թ.ին, երբ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան է բերել «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանի բոլոր բուքմեյքերական գրասենյակները պետք է փակվեին։ «Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց Ալեն Սիմոնյանը բերեց էդ նախագիծը՝ հաշվի առնելով իր ընկերական հարաբերություններ Վիգեն Բադալյանի հետ։ Էդ ժամանակ մյուս ընկերություններից ինձ տեղեկություններ էին հասնում այն մասին, որ էս նախագիծը ուղղորդված է «Վիվառոյից», որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, ու մարդիկ «գնան» օնլայն հարթակ, որտեղ էլ առաջատարը «Վիվառոն» է»,– ասել է Հայկ Սարգսյանը։Նախկին պատգամավորը հարցումներ է արել ու պարզել, որ խաղադրույք կատարողների միայն 14 տոկոսն է գրասենյակներից օգտվում, ինչից հետո դիմել է Ալեն Սիմոնյանին` ասելով, եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայն հարթակները սահմանափակենք։ Նա զգուշացրել է Սիմոնյանին, որ այսպիսով խաղադրույքների քանակը միայն կավելանա, քանի որ օնլայն հարթակում ամեն ինչ ավելի դյուրին է։Նա նաև հավելել է, որ 5 տարի անց` 2024 թ․-ին նորից հարցումներ է արել թեմայի վերաբերյալ ու պարզել, որ շրջանառությունը տարեկան 300 միլիարդ դրամից դարձել է 6,1 տրիլիոն դրամ։ Այսինքն` աճել է 20 անգամ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106522448_338:0:2031:1270_1920x0_80_0_0_41878d187f53be8d98ea3578af988a3d.jpg.webp
հայկ սարգսյան, видео, ալեն սիմոնյան, խաղամոլություն, օրենք, տեսանյութեր
հայկ սարգսյան, видео, ալեն սիմոնյան, խաղամոլություն, օրենք, տեսանյութեր
ՔՊ–ական նախկին պատգամավորը մանրամասներ է պատմել իր և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտի մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի խորհրդարան բերած «Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծն իրականում ուղղորդվել է նրա ընկերոջ` Վիգեն Բադալյանի կողմից` ի նպաստ վերջինիս բիզնեսի զարգացման (Բադալյանը սպորտային խաղադրույքների, առցանց կազինոյի, պոկերի համար նախատեսված Vbet–ընկերության հիմնադիրն է – խմբ.) ։ Այս մասին պատմել է նախկին ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման շրջանակներում։
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են սկսել վատանալ իր հարաբերությունները նախկին գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, նա ասել է, որ ամեն ինչ սկսել է 2019 թ.ին, երբ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան է բերել «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանի բոլոր բուքմեյքերական գրասենյակները պետք է փակվեին։
«Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց Ալեն Սիմոնյանը բերեց էդ նախագիծը՝ հաշվի առնելով իր ընկերական հարաբերություններ Վիգեն Բադալյանի հետ։ Էդ ժամանակ մյուս ընկերություններից ինձ տեղեկություններ էին հասնում այն մասին, որ էս նախագիծը ուղղորդված է «Վիվառոյից», որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, ու մարդիկ «գնան» օնլայն հարթակ, որտեղ էլ առաջատարը «Վիվառոն» է»,– ասել է Հայկ Սարգսյանը։
Նախկին պատգամավորը հարցումներ է արել ու պարզել, որ խաղադրույք կատարողների միայն 14 տոկոսն է գրասենյակներից օգտվում, ինչից հետո դիմել է Ալեն Սիմոնյանին` ասելով, եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայն հարթակները սահմանափակենք։ Նա զգուշացրել է Սիմոնյանին, որ այսպիսով խաղադրույքների քանակը միայն կավելանա, քանի որ օնլայն հարթակում ամեն ինչ ավելի դյուրին է։
«Իրեն ասում էի` ես գիտեմ` դու ինչ ես անում, ասում էի՝ մի արա, կա՛մ պետք է ընդհանուր փակենք, կա՛մ չփակենք։ Ու էդ ժամանակ ինքն ինձ իր մոտ հրավիրեց մի օր ու ասաց` ես վարչապետին ասել եմ, որ դու դեմ ես էս օրենքին, վարչապետն էլ ասել է` Հայկին ասա, թող չխանգարի, իրա գործը չի, սենց` մի քիչ ավելի կոպիտ։ Ու մեր կոնֆլիկտն էտպես եղավ, ինքը հաղթեց։ Օրենքի նախագիծն ընդունվեց, ու գրասենյակները փակվեցին»,– պատմել է պատգամավորը։
Նա նաև հավելել է, որ 5 տարի անց` 2024 թ․-ին նորից հարցումներ է արել թեմայի վերաբերյալ ու պարզել, որ շրջանառությունը տարեկան 300 միլիարդ դրամից դարձել է 6,1 տրիլիոն դրամ։ Այսինքն` աճել է 20 անգամ։