https://arm.sputniknews.ru/20260906/rd-amn-ev-chinastani-arajnvordneri-erakvoghm-handipumy-chi-bacarvum-rd-agn-106518292.html
ՌԴ, ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը չի բացառվում․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ, ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը չի բացառվում․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սին՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հյուրընկալող, նշել էր, որ, «ըստ ամենայնի», Չինաստան կժամանի Թրամփը… 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T13:41+0400
2026-09-06T13:41+0400
2026-09-06T13:41+0400
ռուսաստան
չինաստան
ամն
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102253940_0:0:3096:1742_1920x0_80_0_0_294e3d75c196a9869cda3aefa701d3d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ ձևաչափը մինչ օրս չի կիրառվել։«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բնականաբար։ Բայց գործնական տեսանկյունից ես այսօր ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ նոր ասացի»,- հավելել է Ռյաբկովը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերին կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ։ Այս թեման շոշափվել է Պուտինի և Սիի երկկողմ բանակցությունների ընթացքում։
չինաստան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102253940_135:0:2866:2048_1920x0_80_0_0_fc29bf1e96a6ab4e553f8b013297b9e5.jpg.webp
ռուսաստան, չինաստան, ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ռուսաստան, չինաստան, ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Ավելի վաղ Սին՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հյուրընկալող, նշել էր, որ, «ըստ ամենայնի», Չինաստան կժամանի Թրամփը, Պուտինը նույնպես հրավիրված է։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Գաղափարը կա, այն նետվել է հանրային տիրույթ։ Ասել, թե այն անցնում է նախապատրաստման փուլ, չափազանցություն կլինի։ Այստեղ նույնպես հիմնական հարցը հանգում է նրան, թե ինչպես է ձևակերպվելու բովանդակային կողմը, ինչ ենք սպասելու վերջնարդյունքում։ Թեև պարզ է, որ ձևաչափերը, առավել ևս բարձրագույն մակարդակով, ինքնին խիստ կարևոր են և անհրաժեշտ ազդակներ են ուղարկում; Ինչպես, օրինակ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան ձևաչափը»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ ձևաչափը մինչ օրս չի կիրառվել։
«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բնականաբար։ Բայց գործնական տեսանկյունից ես այսօր ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ նոր ասացի»,- հավելել է Ռյաբկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերին կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ։ Այս թեման շոշափվել է Պուտինի և Սիի երկկողմ բանակցությունների ընթացքում։