Հրդեհ Երևանում. փրկարարները տարհանել են բնակիչներին

Բաժանորդագրվել

Այրվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկի մոտ 8 քմ հատվածը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Փրկարարները տարհանել են բնակիչներին։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատել են հինգ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկի մոտ 8 քմ հատվածը և մոտ 10 գմ մալուխ»,– նշված է հաղորդագրությունում։

ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ 3 քաղաքացու ցուցաբերվել է հոգեբական աջակցություն։

Leave a comment