ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը գրում է․
«Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա: Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, ﬕաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։
Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ: Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ:
Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։