Հայտնի հեռուստահաղորդավարուհուն Եգիպտոսում դատապարտել են մահապատժի

https://arm.sputniknews.ru/20260906/hajtni-herustahaghvordavaruhun-egiptvosum-datapartel-en-mahapatzhi-106515555.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69150923_89:0:1512:1067_1920x0_80_0_0_17e804693e500ac1469cae41f8317c4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եգիպտոս, մահապատիժ, թմրամիջոցներ, հաղորդավար

եգիպտոս, մահապատիժ, թմրամիջոցներ, հաղորդավար

Բաժանորդագրվել

Թմրանյութերի դեմ պայքարի գործողություններից մեկի շրջանակում իշխանություններն առգրավել են ավելի քան 750 կիլոգրամ նյութեր և հումք։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի Սառա Խալիֆան և ևս 11 մարդ Եգիպտոսում դատապարտվել են մահապատժի՝ թմրանյութերի արտադրության և մաքսանենգության համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ թմրանյութերի դեմ պայքարի գործողության ընթացքում իշխանությունն առգրավել է ավելի քան 750 կիլոգրամ թմրանյութ և հումք, հայտնաբերել է երկու հասցե, որոնք օգտագործվում էին թմրանյութերի արտադրության համար, ինչպես նաև չգրանցված հրազեն ու ռազմամթերք:

Al-Ahram պետական թերթի հաղորդագրության համաձայն՝ մայրաքաղաք Կահիրեի դատարանը Խալիֆային և 11 ամբաստանյալների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, թմրանյութերի արտադրության և առևտրի համար կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքով:

Դատարանը Խալիֆային և այլ ամբաստանյալների նաև դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ երիտասարդի առևանգման և ծեծի հետ կապված առանձին գործով:

Նախքան մահապատժի իրականացումը դատարանը դիմել է Եգիպտոսի գերագույն մուֆթի Նազիր Մուհամմադ Այյադին՝ կրոնական եզրակացություն ստանալու համար, որը Եգիպտոսի օրենքներով պարտադիր է մահապատժի վերաբերյալ գործերի համար: Նշվել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Խալիֆան պլաստիկ վիրաբուժության կլինիկա և պրոդյուսերական ընկերություն ունի, որը մասնագիտացած է երեկույթների և միջոցառումների կազմակերպման գործում: 39-ամյա հեռուստահաղորդավարուհին հայտնի է իր «Առաքելությունն անհնար է» ծրագրով, որում նա արծարծում է անվտանգության և հանցագործության հարցեր:

Եգիպտոսում մահապատիժը կիրառվում է դիտավորյալ սպանության, ահաբեկչական գործողությունների, բռնաբարության և թմրանյութերի մաքսանենգության համար: Եգիպտոսի իրավունքների և ազատությունների հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին երկրում կայացվել է մահապատժի 541 դատավճիռ:

Leave a comment